Արցախում հասկացել են, որ նոր իշխանությունից սպասելիքներ չկան, Արայիկ Հարությունյանի նկատմամբ վերաբերմունքը մեծամասամբ բացասական է |lragir.am|
15:51 - 02 հունիսի, 2020

Արցախում հասկացել են, որ նոր իշխանությունից սպասելիքներ չկան, Արայիկ Հարությունյանի նկատմամբ վերաբերմունքը մեծամասամբ բացասական է |lragir.am|

lragir.am: Հարցազրույց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանի հետ։

Վերջին շրջանում Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ինչո՞վ եք բացատրում: Գրեթե ամեն օր Ալիևն է հայտարարություններ անում, ռազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին են խոսում: Նման հավանականություն կա՞, թե ոչ:

Ես այդքան էլ շատ չեմ հետևել, բայց կարծում եմ՝ կապված ընդհանրապես աշխարհում ստեղծված վիճակի հետ, այն որ Արցախի հարցով նորմալ շփում, բանակցություն ուղղակի հնարավոր չի կորոնավիրուսի պատճառով, իրենք պետք է ինչ-որ բացատրություն տան իրենց հասարակությանը, թե ոնց է լինելու: Բացի այդ, նավթի գնի հետ կապված տեսնում եք Ադրբեջանի վիճակը, փորձում են կադրային փոփոխություններով թոզ փչել: Այսինքն երկիրը այդ երկու առումով բարդ վիճակում է և նման պայմաններում ի՞նչ է մնում անել: Մնում է ռազմատենչ հայտարարություններով շեղել մարդկանց, մյուս կողմից աշխարհի ռեակցիան ստուգել, ինչն էլ անում են:

Ալիևի հայտարարությունից հետո արձագանք եղավ Արցախից. նախագահը հայտարարեց՝ եթե ուզում եք ուժային ճանապարհով լուծում, դա էլ կստանաք: Հիմա խնդիրը ուժային ճանապարհո՞վ պետք է լուծվի:

Դե եթե Ադրբեջանը նման հայտարարություններ է անում, համապատասխան մեր կողմից էլ պետք է պատասխան լինի: Ուրիշ բան չկա: Կոնկրետ էստեղ խնդիրը երկրների վիճակն է, մասնավորապես, բավական բարդ վիճակում է  Ադրբեջանը, բանկեր են պայթում, բյուջեի խնդիրներ կան և այլն: Իրենց բյուջեի 60 տոկոսը նավթի վրա է: Հիմա պատկերացրեք, թե ինչքան միլիարդներ են կորցնում:

Արցախում բուռն արձագանք գտավ Սամվել Բաբայանի նշանակումը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Դուք ինչպես եք գնահատում այդ նշանակումը:

Սամվել Բաբայանի հանդեպ վերաբերմունքը շատ տարբեր է: Իհարկե, շատ մարդկանց համար ինքը շատ անընդունելի է: Մյուս կողմից, երբ ստորագրություններ էր հավաքում, առավել թշվառ զանգվածներ կային, որոնք իր հետ ինչ-որ հույսեր էին կապում: Բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել: Շատերը չեն կարողանում հասկանալ, թե ոնց կարելի էր նման նշանակում անել: Անգամ Արայիկ Հարությունյանի կողմնակիցներից եղան, որ շատ կոշտ գնահատականներ, մեղադրանքներ հնչեցրեցին: Մնացածի մասին չեմ էլ խոսում: Ես չգիտեմ՝ ոնց են որոշել: Դրանից հետո Արայիկ Հարությունյանն իր ելույթում ամեն կերպ փորձեց ասել, թե Երևանում են որոշում ընդունել, Երևանի հետ են վերջնական հայտարարի եկել: Այսինքն ինքն էլ ուզում է պատասխանատվությունն իր վրայից գցել: Ինձ թվում է, որ ինքը բացատրություն չունի հիմնականում իր կողմնակիցների համար: Դե հիմա ինչ կլինի, ոնց կլինի, կյանքը ցույց կտա:

Իսկ ինչպե՞ս եք գնահատում, որ Մասիս Մայիլյանը նորից նշանակվեց ԱԳ նախարար:

Ես փորձում էի հասկանալ բացատրությունները: Արայիկ Հարությունյանն ասում է, որ Մայիլյանը այդքան ձայն է ստացել, երկրորդ ֆիգուրն է, և ինքը չի կարող հաշվի չնստել ժողովրդի ձայների հետ: Բայց թե իրականում ինչ է եղել, չեմ կարող ասել:

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել