ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը |armenpress.am|
11:10 - 02 հունիսի, 2020

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է:

Հարցի հիմնական զեկուցող, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշեց, որ փոփոխություններով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի այն դրույթը, որը Կենտրոնական բանկին իրավասություն էր տալիս հրապարակելու անպարտաճանաչ պարտատերերի անունները կամ անվանումները:

Օրենքի նախագիծը դրական եզրակացության է արժանացել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանանձաժողովի նիստում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել