Դավիթ Սանասարյանի՝ 2013 թ.-ին արած առուծախի տեղեկություններ են կցել գործին. պաշտպանն ու դատախազը բանավիճեցին |armtimes.com|
12:48 - 01 հունիսի, 2020

Դավիթ Սանասարյանի՝ 2013 թ.-ին արած առուծախի տեղեկություններ են կցել գործին. պաշտպանն ու դատախազը բանավիճեցին |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, շարունակվում է ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Դատարանն այժմ ապացույցների հետազոտման փուլում է. ուսումնասիրվում են որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոցներ ընտրելու, առգրավումներ եւ զննություններ կատարելու որոշումները, որոնց վերաբերյալ կողմերը հիմնականում հայտարարություններ չեն անում. ըստ նրանց՝ դրանք գործի ելքի համար ապացուցողական նշանակություն չունեն:

Այն պահին, երբ դատավորը ընթերցեց գործում առկա փաստաթղթերը, ըստ որոնց՝ 2013 թվականին Դավիթ Սանասարյանը մեքենայի առուծախի հետ կապված գործարք է արել, նրա պաշտպան Արսեն Սարդարյանը հայտարարություն արեց. 

«Հարգելի՛ դատարան, Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ այն կարգի է եղել Դավիթ Սանասարյանի գույքերի նկատմամբ հետաքրքրությունը, որ նույնիսկ 2013 թվականին մեքենայի առքուվաճառքի վերաբերյալ տեղեկություն են կցել գործին»: Արձագանքելով պաշտպանին՝ դատավորը հետաքրքրվեց՝ արդյոք դա օրենքով արգելվո՞ւմ է. «Չէ՛, ուղղակի ցույց է տալիս, որ ԱԱԾ-ն սովորականին չնմանվող մոլությամբ է փորձել Դավիթ Սանասարյանի վերաբերյալ տեղեկություններ հավաքել»,- ասաց Սարդարյանը՝ նշելով, որ նման խորությամբ գործի իր պրակտիկայում չէր հանդիպել. «Ես ինչ գործ ունեցել եմ, սովորականին չնմանվող է,- ընդգծեց դատավոր Դավիթ Բալայանը,- ԱԱԾ-ն որ գործը քննում է, ինչքան ինֆորմացիա կա, բերում դնում է գործի մեջ»:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել