ԱԺ նիստը դարձյալ ընդմիջվեց. ԲՀԿ-ն 20 րոպե ընդմիջում խնդրեց |armenpress.am|
10:44 - 01 հունիսի, 2020

ԱԺ նիստը դարձյալ ընդմիջվեց. ԲՀԿ-ն 20 րոպե ընդմիջում խնդրեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի նիստը դարձյալ ընդմիջվեց, այս անգամ 20 րոպե ընդմիջում խնդրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Հունիսի 1-ի նիստն արդեն 20 րոպեով ընդմիջվել էր նաև «Իմ քայլը» խմբակցության խնդրանքով:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն Ազգային ժողովի նախագահից ընդմիջում խնդրեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ, այն բանից հետո, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը, քանի որ գտնում է, որ նախագիծը հակասահմանադրական է և խնդրահարույց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել