Յուրաքանչյուրիս անհատական ու բոլորիս հավաքական ջանքերի առանցքը երեխաների վաղվա օրն ավելի լուսավոր դարձնելն է․ ԱՀ նախագահի շնորհավորանքը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
10:24 - 01 հունիսի, 2020

Յուրաքանչյուրիս անհատական ու բոլորիս հավաքական ջանքերի առանցքը երեխաների վաղվա օրն ավելի լուսավոր դարձնելն է․ ԱՀ նախագահի շնորհավորանքը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հղում եմ ջերմագին շնորհավորանքներս բոլորին՝ անկախ տարիքից: Բարեկեցիկ ու արժանապատիվ ապագա կառուցելու պետական քաղաքականության և յուրաքանչյուրիս անհատական ու բոլորիս հավաքական ջանքերի առանցքն առաջին հերթին մեր երեխաների վաղվա օրն ավելի լուսավոր ու պայծառ դարձնելն է, նրանց իրավունքների պատշաճ երաշխավորման պայմաններում առողջ, զարգացած ու ստեղծարար սերունդ դաստիարակելն է:

Պետությունը վստահաբար շարունակելու և ընդլայնելու է կրթական, առողջապահական և սոցիալական բոլոր այն ծրագրերը, որոնք իրենց նպաստն են բերելու առողջ ու զարգացած սերունդ ունենալու և այն ազգային արժեհամակարգով դաստիարակելու գործին: Մեր երեխաների անվտանգ ու երջանիկ մանկության իրավունքի իրացումը պետության առաջնահերթ պարտականությունների թվում է, և իշխանությունների կողմից արվելու է առավելագույնն այն հավուր պատշաճի իրականացնելու համար:

Սիրելի՛ երեխաներ

Տարվա յուրաքանչյուր օր ձերն է, մեր յուրաքանչյուր հույս ու ջանք ուղղված է հենց ձեզ: Մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն, անհոգ մանկություն, խաղաղ երկինք և կրթական ու ստեղծագործական շարունակական հաջողություններ
»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել