armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը»  ԱԺ հունիսի 1-ի նիստում նախագծերի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց:

Քվեարկությունից առաջ այս մասին հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Քվեարկության պետք է դրվեն մի շարք օրենքների նախագծեր, այդ թվում «Ոստիկանության մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության փոխարեն ստեղծել նոր՝ պարեկային ծառայություն: