hetq.am: Ամբողջ աշխարհում ավելի քան 6 միլիոն մարդ վարակվել է COVID-19 նոր կորոնավիրուսով։ Այդպիսի տվյալներ մայիսի 31-ին հրապարակել է Ջոնս Հոփքինսի համալսարանը, որն զբաղվում է նաև իրական ժամանակահատվածում կորոնավիրուսի վարակման վիճակագրության վարմամբ։

Նոր կորոնավիրուսից ամենաշատը տուժել է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այնտեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակման շուրջ 1,7 միլիոն դեպք։ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 103 000-ը։

Ամենաշատ տուժած երկրների թոփ հնգյակում են նաև Բրազիլիան (կորոնավիրուսի շուրջ 498 000 դեպք), Ռուսաստանը (կորոնավիրուսի շուրջ 396 000 դեպք), Մեծ Բրիտանիան (կորոնավիրուսի շուրջ 274 000 դեպք) և Իսպանիան (կորոնավիրուսի շուրջ 239 000 դեպք)։

Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսից մահացել է շուրջ 369 000 մարդ, ևս 2,5 միլիոնը՝ ապաքինվել։