tert.am: Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9268 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռուսաստանում կորոնավիրուսի դեպ պայքարի օպերատիվ շտաբին:
Վարակման նոր դեպքեր ամենաշատը գրանցվել է Մոսկվայում` 2595, Մոսկվայի մարզում՝ 757, Սանկտ Պետերբուրգում` 369, Նիժնի Նովգորոդի մարզում` 301 դեպք:
Օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 138 մարդ:
Ընդհանուր առմամբ համաճարակի սկզբից Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 405․843 դեպք, վարակման հետևանքով մահացել է 4693 մարդ, առողջացել է ավելի քան 171․000 մարդ:
comment.count (0)