Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 40 է
11:40 - 31 մայիսի, 2020

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 40 է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ուղարկված 39 փորձանմուշից 2-ի պատասխանը դրական էր, գրում է տեղեկատվական շտաբը։

Նոր կորոնավիրուսով վարակված 2 քաղաքացիները Շահումյանի շրջանում բռնկման օջախի շփման շրջանակից են:

Այսպիսով, առայսօր Արցախում նոր կորոնավիրուսով հիվանդացել է 40 քաղաքացի, որից 26-ն արդեն բուժվել են, 14-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացված է 81 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 863 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել