ՀՀ և ԱՀ ԱԽ քարտուղարները քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր
19:11 - 30 մայիսի, 2020

ՀՀ և ԱՀ ԱԽ քարտուղարները քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ և շնորհավորել նշանակման կապակցությամբ։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության և ծրագրերի շարունակականության ապահովմանը, ինչպես նաև ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել