Հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանումն առաջիկա մեկ տարում լինելու է անհրաժեշտություն. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|
18:34 - 30 մայիսի, 2020

Հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանումն առաջիկա մեկ տարում լինելու է անհրաժեշտություն. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հակահամակաճարակային կանոնների խստիվ պահպանումը անհրաժեշտություն է լինելու առաջիկա մեկ տարվա ընթացքում: Աս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց մայիսի 30-ին ճեպազրույցի ընթացքում:

«Չնայած երեկ հաստատված դեպքերի թիվը նախորդ օրերի համեմատ նվազել է, բայց դրանից մեր գնահատականը չի փոխվում համաճարակային իրավիճակի վերաբերյալ: Մենք պետք է շարունակենք դիտարկել իրավիճակը, համոզվելու համար՝ արդյոք այսօրվա նվազումը որևէ բովանդակային բան փոխել է մեր իրավիճակում, թե ոչ: Հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանումը շարունակում է մնալ անհրաժեշտություն, բայց առաջիկա մեկ տարվա ընթացքում է դա լինելու խիստ անհրաժեշտություն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ հարկավոր է հետևել հակահամաճարակային կանոններին, անգամ ընտանիքի անդամների հետ և տանը հարևանների հետ շփման ընթացքում:

«Կոչ եմ անում երեք կանոն պահպանել՝ կրել դիմակ ամենուր, պարբերաբար ախտահանել ձեռքերը, բացառել առանց դիմակի շփումը մեր ընտանիքի անդամ չհանդիսացող որևէ անձի հետ, իսկ ընտանիքի անդամների հետ առանց դիմակի շփումը միայն տնային պայմաններում ու միայն բացօթյա միջավայրում: Տներում, նույնիսկ հարևանների հետ պետք է շփվել դիմակով»,- նշեց վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել