Վրաստանը ՀՀ-ին տեղական արտադրության 4000 դիմակ է նվիրել |panarmenian.net|
17:14 - 30 մայիսի, 2020

Վրաստանը ՀՀ-ին տեղական արտադրության 4000 դիմակ է նվիրել |panarmenian.net|

panarmenian.net: Վրաստանը ՀՀ-ին տեղական արտադրության 4000 բարձրորակ բժշկական դիմակ է նվիրել։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի Գործընկերային հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Հայաստան ուղարկված դիմակները New Technologie Impex ընկերության արտադրանքի առաջին խմբաքանակներից են։ Ընկերությունը բացվել է հիմնադրամի աջակցությամբ։

Ինչպես ասել են կազմակերպությունում, «ի նշան բազմամյա բարեկամության և գործակցության» Վրաստանի դեսպանի միջոցով դիմակներն ուղարկվել են ՀՀ նախագահին և առողջապահության նախարարին, ինչպե նաև գործարար և կառավարական շրջանակների ներկայացուցիչներին, գրում է «Նովոստի Գրուզիան»։

Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել օգնության համար, դիմակները բաժանվել են բուժանձնակազմին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել