Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի 8952 նոր դեպք |armenpress.am|
13:25 - 30 մայիսի, 2020

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է COVID-19-ի 8952 նոր դեպք |armenpress.am|

armenpress.am: Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 8952-ով, 181 մարդ մահացել է, 8212-ը դուրս է գրվել հիվանդանոցներից։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին լրագրողներին հայտնել են վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկիրն արդեն անցել է կորոնավիրուսի գագաթնակետը։ Շատ շրջաններում սկսում են աստիճանաբար հանել համաճարակի պատճառով մտցված սահմանափակումները։

Մոսկվայում ինքնամեկուսացման և անցագրերի ռեժիմը երկարաձգել են մինչև հունիսի 14-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել