shantnews.am:  Տեխասում պայթել է Իլոն Մասկի SpaceX ընկերության կողմից մշակված Starship տիեզերանավի նախատիպը։ Դեպքը տեղի է ունեցել Մեքսիկայի հետ սահմանին գտնվող Բոկա Չիկա ամերիկյան զորակայանում, հայտնում է Spaceflight Now-ն։

Պայթյունը տեղի է ունեցել Raptor շարժիչի գործարկումից 2 րոպե անց։  Հրթիռը լիովին ոչնչացել է։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Մասկը ցանկանում է, որպեսզի Starship-ը փոխարինի Falcon 9 հրթիռին, որի արձակումը Ֆլորիդայի տիեզերակայանից օրեր առաջ հետաձգվել էր անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Starship-ը կոչված է բեռներ տեղափոխել Լուսին և Մարս, իսկ այնուհետև վերադառնալ Երկիր։

Spaceflight Now@SpaceflightNow

A prototype of SpaceX’s Starship violently exploded in South Texas moments after a test-firing of its Raptor engine Friday, dealing a setback to the company’s next-generation reusable rocket program ( @SpacePadreIsle).

READ MORE: https://spaceflightnow.com/2020/05/29/spacex-starship-test-vehicle-explodes-moments-after-test-firing/ 

Embedded video