Հայաստանը լիակատար համերաշխություն է հայտնում Իսպանիային համավարակի դեմ պայքարում. նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորին
14:24 - 29 մայիսի, 2020

Հայաստանը լիակատար համերաշխություն է հայտնում Իսպանիային համավարակի դեմ պայքարում. նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորին

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպ Վեցերորդին՝ Իսպանիայում համավարակի հետևանքով հազարավոր մարդկային կորուստների կապակցությամբ:

«Վստահ ենք, որ ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ Իսպանիայում ձեռնարկվող արդյունավետ միջոցները հնարավորություն կտան ամենասեղմ ժամկետներում վերականգնել երկրի բնականոն ընթացքը:

Նոր տիպի կորոնավիրուսը մարտահրավեր է՝ ուղղված ամբողջ մարդկությանը: Հայաստանը լիակատար համերաշխություն է հայտնում Իսպանիային համավարակի դեմ պայքարում և վերահաստատում իր պատրաստակամությունը՝ համագործակցելու բոլոր միջազգային գործընկերների հետ՝ ստեղծված իրավիճակին համարժեք հակազդելու և այս աղետի ծանր հետևանքները վերացնելու նպատակով»,-մասնավորապես ասված է հեռագրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել