Այն ինչ ունեցել եք 1994-ին, կունենաք նաև այսօր․ Արցախի նախագահը՝ Իլհամ Ալիևի հայտարարության մասին
11:18 - 29 մայիսի, 2020

Այն ինչ ունեցել եք 1994-ին, կունենաք նաև այսօր․ Արցախի նախագահը՝ Իլհամ Ալիևի հայտարարության մասին

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնել է նոր նշանակումների մասին:

Մենք փորձում ենք ստեղծել համերաշխության նոր մթնոլորտ և իրավիճակ, դա շատ կարևոր է: 

«Ես պատահական չեմ սա նշում, որովհետև երեկ արդեն Իլհամ Ալիև ն իր հերթական հայտարարություններն է կատարել: Իհարկե, չեմ ուզում վիրավորել, բայց դա քաղաքական գործչին վայել հայտարարություններ չեն եղել, մանավանդ այս հայտարարությունը. «Աշխարհում ուժի գործոնը առաջնային պլան է մղվում»: Այսինքն ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել: Պարոն Ալիև , մենք պատրաստ ենք և ուզում եմ նաև վստահեցնել ձեզ, որ արդյունքները մեզ համար պարզ են: Այն ինչ ունեցել եք 1994-ին, կունենաք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով երբևէ չփորձեք խոսել»,-ասաց Արցախի նախագահը:

Հարությունյանը մեջբերեց Ալիևի խոսքը՝ « Մեր հին քաղաք Էրիվանը տվել են Հայաստանին»։ Նախագահ Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ դա չի կարելի ներել և Ադրբեջանը հնարավորություն ունի իր պատմական «անճշտությունները » շտկելու, բայց դա կործանարար է լինելու Ադրբեջանի համար։

«Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցությունների միջոցով գալ հարցի լուծմանը։ Իհարկե հարցը կարող է լուծվել փուլային տարբերակով, բայց փուլային լուծումը մեկ տարբերակով ՝ առաջին հերթին ինքնորոշման իրավունքի ճանաչում, անվտանգության երաշխիքների ապահովում, որից հետո բանակցություններ։ Այլ տարբերակ չի կարող լինել»,-ասաց Արցախի նախագահը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել