Սամվել Բաբայանը՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար
 |civilnet.am|
10:54 - 29 մայիսի, 2020

Սամվել Բաբայանը՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար |civilnet.am|

civilnet.am: Սամվել Բաբայանը՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար։

Մենք վերջնական հանգրվանի ենք եկել Սամվել Բաբայանի հետ․ այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում այսօր հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ վերջնական որոշումը կայացվել է երեկ. «Սամվել Բաբայանը երբեք չի ակնարկել որևէ պաշտոն զբաղեցնելու հարցը, նա միշտ պատրաստ է եղել համագործակցության՝ հանուն մեր երկրի ապագայի: Ես երեկ նրան առաջարկել եմ զբաղեցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»։

Արայիկ Հարությունյանը խոսել է նաև մյուս նշանակումների մասին։  Մասիս Մայիլյանը՝ նախագահական մրցավազքում Հարությունյանի գլխավոր մրցակիցը, նոր կառավարությունում պահպանում է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

Նախկին ոստիկանապետ Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱԱԾ պետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել