2020-ի առաջին եռամսյակում Միացյալ Նահանգների ՀՆԱ-ն կրճատվել է 5 տոկոսով
 |tert.am|
20:36 - 28 մայիսի, 2020

2020-ի առաջին եռամսյակում Միացյալ Նահանգների ՀՆԱ-ն կրճատվել է 5 տոկոսով |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգների ՀՆԱ-ն 2020 թվականի առաջին եռամսյակում վերջին վեց տարում առաջին անգամ կրճատվել է 5 տոկոսով՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակով: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ առևտրի նախարարության հայտարարության մեջ:

Սա տնտեսության առաջին եռամսյակային կրճատումն է 2014 թվականից ի վեր, ինչպես նաև ամենացածր ցուցանիշը 2008 թվականի 4-րդ եռամսյակից ի վեր: Այն ժամանակ ֆինանսական ճգնաժամի ֆոնին տնտեսությունը տարեկան կտրվածքով 8.4 տոկոսի անկում էր գրանցել:

Նշվում է, որ անցյալ տարվա չորրորդ եռամսյակում ԱՄՆ տնտեսության աճը կազմել էր 2.1 տոկոս: Ամերիկյան տնտեսության չընդհատվող աճ էր նկատվել գրեթե 6 տարի շարունակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել