Մեր պետությունների միջև առկա համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա․ Գախարիան շնորհավորել է Փաշինյանին և հայ ժողովրդին
19:30 - 28 մայիսի, 2020

Մեր պետությունների միջև առկա համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա․ Գախարիան շնորհավորել է Փաշինյանին և հայ ժողովրդին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ: Վրաստանի վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Պարոն վարչապետ,

Թույլ տվեք սրտանց շնորհավորել անձամբ Ձեզ և հայ ժողովրդին Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ և մաղթել հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ:

Բարձր ենք գնահատում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ կապերը և ավանդական, եղբայրական ու բարիդրացիական փոխհարաբերությունները: Ցանկանում եմ նաև հաստատել մեր անկոտրում պատրաստակամությունը աջակցելու բոլոր այն ջանքերին, որոնք ապագայում էլ ավելի կամրապնդեն գոյություն ունեցող բարեկամական կապերը ի շահ մեր երկրների և ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ իմ խորին հարգանքը և հույս հայտնում, որ մեր պետությունների միջև առկա համագործակցությունը, որը հիմնված է փոխվստահության և հարգանքի վրա, մեր համատեղ ջանքերով հետագայում էլ ավելի կխորանա:

Հարգելի պարոն վարչապետ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ, մաղթում առողջություն և բարեկեցություն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել