SpaceX-ի Dragon տիեզերանավի պատմական արձակումը հետաձգվել է վատ եղանակի պատճառով |tert.am|
13:46 - 28 մայիսի, 2020

SpaceX-ի Dragon տիեզերանավի պատմական արձակումը հետաձգվել է վատ եղանակի պատճառով |tert.am|

tert.am: Ամերիկյան SpaceX ընկերությանը պատկանող մասնավոր Dragon տիեզերանավի պատմական արձակումը հետաձգվել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով. արձակման երկրորդ փորձը տեղի է ունենալու մայիսի 30-ին, հայտնում է Bloomberg գործակալությունը։ Աղբյուրը սպասվող արձակումը պատմական է որակել, քանի որ դա պետք է լիներ առաջին դեպքը, երբ ամերիկացի տիեզերագնացները դեպի Միջազգային տիեզերակայան էին թռչելու ԱՄՆ տարածքից:

Աղբյուրը մանրամասնում է, որ թռիչքը պետք է իրագործեին երկու տիեզերագնաց, որոնք արդեն համապատասխան հանդերձներով տիեզերանավի ներսում են եղել, երբ թռիչքի մեկնարկից 17 րոպե առաջ չեղարկման մասին հայտարարություն է արվել։

SpaceX ընկերության Dragon տիեզերանավի միջոցով Միացյալ Նահանգների Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, նպատակ ունի առաջին անգամ սեփական տիեզերանավով տիեզերագնացներ ուղարկել ուղեծիր։ Այժմ ՆԱՍԱ-ն ստիպված է ռուսական «Սոյուզ» հրթիռում տեղեր գնել իր տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան հասցնելու համար։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել