Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը հայ ժողովրդի միասնականության և հայրենիքի նկատմամբ անմնացորդ նվիրումի արդյունքն է․ ԱՀ ԱԳՆ
13:33 - 28 մայիսի, 2020

Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը հայ ժողովրդի միասնականության և հայրենիքի նկատմամբ անմնացորդ նվիրումի արդյունքն է․ ԱՀ ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Շնորհավոր բոլորիս՝ Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետության տոնի կապակցությամբ։


Այսօր հայոց պատմության ամենավառ օրերից մեկն է. լրանում է հայկական պետականության վերականգնման 102-րդ ամյակը:

Հայաստանի առաջին հանրապետության հռչակմանը նախորդել էին հերոսական ճակատամարտեր Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում։ Թուրքական բանակի դեմ տարած մայիսյան հաղթանակների շնորհիվ կանխվեց հայերի դեմ ցեղասպանության կրկնության վտանգը։ Մեր նախնիները միասնական ջանքերով պաշտպանեցին հայրենիքում ապրելու և արարելու իրենց իրավունքը՝ կերտելով անկախ պետականություն:

Առաջին հանրապետությունը ստեղծվեց պատմական բարդ պայմաններում և գոյատևեց կարճ ժամանակաշրջան, սակայն վճռական նշանակություն ունեցավ հայկական ինքնության պահպանման հարատևման գործում։

Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը հայ ժողովրդի միասնականության և հայրենիքի նկատմամբ անմնացորդ նվիրումի արդյունքն է, որի պատգամը առաջնորդեց հետագա սերունդներին՝ կերտելու նոր հաղթանակներ, ամրապնդելու և հզորացնելու Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությունը
»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել