Մոտ մեկ ամսից կմեկնարկի կրծքագեղձի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագիրը
13:15 - 28 մայիսի, 2020

Մոտ մեկ ամսից կմեկնարկի կրծքագեղձի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագիրը

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մեր մամոգրաֆը վերջապես ժամանեց Իտալիայից։

Մոտ մեկ ամսից կսկսենք կրծքագեղձի քաղցկեղի ազգային սքրինինգային ծրագիրը, որը կհամակարգվի Առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից։

Առաջին մարզը կլինի Լոռին։ Ծրագրի մեկնարկին մոտ կհայտնենք դրա բոլոր մանրամասները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել