ՀՀ և Արցախի ղեկավարները հարգանքի տուրք մատուցեցին Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին |armenpress.am|
11:10 - 28 մայիսի, 2020

ՀՀ և Արցախի ղեկավարները հարգանքի տուրք մատուցեցին Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը և հոգևոր դասը հարգանքի տուրք մատուցեցին Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին: Հանրապետության օրվան և 1918թ. մայիսյան հերոսամարտին նվիրված պաշտոնական միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Պետական այրերը նախ ծաղկեպսակներ տեղադրեցին Սարդարապատի հուշահամալիրի մոտ, ապա հարգանքի տուրքի մատուցման արարողությունն ուղեկցվեց Տերունական աղոթքով:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, այս տարի մայիսի 28-ին արգելվել է քաղաքացիների մուտքը Սարդարապատի հուշահամալիր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել