ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում կորոնավիրուսի պայմաններում զբոսաշրջության ոլորտին աջակցելու համար․ նախարար
20:20 - 27 մայիսի, 2020

ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում կորոնավիրուսի պայմաններում զբոսաշրջության ոլորտին աջակցելու համար․ նախարար

Հայաստանի կառավարությունն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում կորոնավիրուսի պայմաններում զբոսաշրջության ոլորտին աջակցելու համար։ Այս մասին մայիսի 27-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքերով՝ այսօրվա դրությամբ կորոնավիրուսի հետեւանքների մեղմացման միջոցների միայն երրորդ ծրագրում ընդգրկված է 800 շահառու, որոնցից 270 ընկերություններ ներկայացնում են զբոսաշրջության  ոլորտը։

«Դրանք հյուրանոցային համալիրներ են ու հասարակական սննդի կետեր, եւ գիդեր։ Պետական աջակցության ընդհանուր գումարը կազմել է 2,7 մլրդ դրամ։ Առաջին ծրագրի շրջանակներում բաշխվել է 800 մլն դրամ։ Չնայած կարճ ժամանակահատվածին՝ կառավարությանը հաջողվել է նաեւ զբոսաշրջության ոլորտում աշխատող ձեռնարկություններին ապահովել մոտ 1,5 մլրդ դրամի արտոնյալ վարկերով»,- նշեց նախարարը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ Ֆինասների նախարարության եւ Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ փնտրվում են նոր լուծումներ, որոնց մասին լրացուցիչ կհայտարարվի։ Խաչատրյանը կրկին արձանագրեց, որ պետական աջակցությունից կարող են օգտվել լավ վարկային պատմություն ունեցող սուբյեկտները, ինչպես նաեւ բարեխիղճ հարկատուները։

Միաժամանակ, նախարարը հերթական անգամ մերժեց հարկային արտոնությունների կիրառման հնարավորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել