Ազգային գրադարանում երեք սերվեր վերականգնվել է ու պարզվել է, որ վնաս չկա․ Արայիկ Հարությունյան
 |armenpress.am|
19:23 - 27 մայիսի, 2020

Ազգային գրադարանում երեք սերվեր վերականգնվել է ու պարզվել է, որ վնաս չկա․ Արայիկ Հարությունյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի ազգային գրադարանում թվայնացված նյութերի կորուստ չի եղել: Այս մասին Հարությունյանն ասաց մայիսի 27-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանի հարցին:

«Թվայնացված նյութերի կորուստ չի եղել, հրդեհ էլ չի եղել: Պարզապես որոշ սարքերի, ամենայն հավանականությամբ, կարճ միացում է եղել: Այժմ երեք սերվեր վերականգնվել է ու պարզվել է, որ վնաս չկա»,- ասաց Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ տնօրինության հավաստմամբ՝ հաջորդ շաբաթ նյութերը կսկսեն հասանելի դառնալ հանրությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել