Իշխանության նպատակը հանրաքվեից խուսափելն է, որովհետև դրա արդյունքներն իշխանության համար արդեն իսկ կանխատեսելի են․ Նաիրա Զոհրաբյան
14:20 - 27 մայիսի, 2020

Իշխանության նպատակը հանրաքվեից խուսափելն է, որովհետև դրա արդյունքներն իշխանության համար արդեն իսկ կանխատեսելի են․ Նաիրա Զոհրաբյան

Պարոն Հովակիմյան, Դուք երկու անգամ պատրաստակամություն հայտնեցիք Ձեր կյանքը զոհաբերել, պետք չէ որևէ մեկի կյանքը զոհաբերել, պետք է ընդամենը կեղծ օրակարգեր չբերել: Այս մասին ԱԺ-ում «Հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ասաց  պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ասեմ, թե ինչ եք դուք ուզում։ Դուք ուզում եք չեղարկել հանարաքվեն, որից հետո  տալ լիազորություն խորհրդարանին՝ չեղարկելու հանրաքվեն, բնականաբար, որից հետո անմիջապես օգտվելու եք ձեր իսկ գործիքից՝ չեղարկելու եք հանրաքվեն և փորձելու եք լուծել ՍԴ հարցը: Մենք ասում ենք, որ սա կեղծ օրակարգ է: Երեկ վարչապետը հայտարարեց՝ երկրում շատ ծանր իրավիճակ է, այսօր մենք ունենք շատ բարձր թվեր կորոնավիրուսի վարակման, այսօր ունենք 372 դեպք, սոցիալական լարվածություն, սոցիալական բազմաթիվ շերտեր այսօր ունեն լրջագույն  խնդիրներ, որոնց լուծում չի տրվում: Հիմա դուք փորձում եք նորից «Հրայր Թովմասյանանունով»  կեղծ օրակարգ բերել, թիթեռ եք նկարում այստեղ»,- շեշտեց պատգամավորը։

Զոհրաբյանը շեշտեց, որ «Բարգավաճ Հայաստան խմբակցության համար չկա նման օրակարգ, և չկա Հրայր Թովմասյանի և ՍԴ այս կազմի հարց։ 

«Հիշեցնեմ, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությւոնը նշյալ անձնավորությանը  խորհրդարանում քվեարկել է դեմ: Հիմա երկրի իրական օրակարգը թողած, ժողովրդին հուզող բազմաթիվ հարցերը թողած, սոցիալական այս լարվածությունը մեղմելուն ուղղված տնտեսական ռեալ քայլերը թողած՝ մենք ընդամենը փորձում ենք բավարարել ձեր ամբիցիաները՝ ազատվել այս ՍԴ-ից»,- ասաց պատգամավորը:

Զոհրաբյանը նշեց, որ իր կարծիքով այս նախագիծը հակասահմանադրական է։ Զոհրաբյանը շեշտեց, որ այս տրամաբանությամբ մեծամասնություն կազմող ուժը կարող է  ասել՝ եկեք խորհրդարանում Հայաստանը հռչակենք միապետություն։

«Մենք այս մոտեցմանը և այս գաղափարախոսությանը և այս կեղծ օրակարգին դեմ ենք- եզրափակեց Զոհրաբյանը։  

Իր հաջորդ ելույթում Զոհրաբյանը նշեց, որ իրենք  շատ լավ հասկանում ենք իշխանության նպատակը.

«Իշխանության նպատակը հանրաքվեից խուսափելն է, որովհետև դրա արդյունքներն իշխանության համար արդեն իսկ կանխատեսելի են»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել