Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիք կապահովվի բնակարանով․ կառավարությունը 2 մլրդ 169 մլն դրամ հատկացրեց |armtimes.com|
13:24 - 27 մայիսի, 2020

Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիք կապահովվի բնակարանով․ կառավարությունը 2 մլրդ 169 մլն դրամ հատկացրեց |armtimes.com|

armtimes.com: Հարցը զեկուցող Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ բնակարանները կարող են ձեռք բերվել Երեւան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում։

Այդ նպատակով կառավարությունը հատկացրել է ընդհանուր առմամբ 2 մլրդ 169 մլն 750 հազար դրամ: 

«Գործընթացի արդյունքում պարզ դարձավ, որ կան անձինք, որոնց ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը բավականին երկարատեւ գործընթաց է, հետեւաբար առաջարկում ենք սահմանել, որ բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ) կարող են ձեռք բերել նաեւ այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման գործընթացը սկսվել է, բայց պայմանով, որ տրամադրված ԲԳՎ-ից կարող են օգտվել միայն վերջնական քաղաքացիության ձեռքբերման դեպքում»,- ասաց Պապիկյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորեց, որ պարտադիր պայման լինի նաեւ այն, որ նոր բնակարան գնելուց հետո շահառուն պետք է հրաժարվի ժամանակավոր կացարանից ու այդ տարածքը վերադարձնի պետությանը: 

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել