Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարշի և ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ
11:37 - 27 մայիսի, 2020

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարշի և ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ

Երեկ երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցներ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի և ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ։

Երկու հեռախոսազրույցի ժամանակ էլ վարչապետը հաստատել է Մեծ Բրիտանիայի աջակցությունը կորոնավիրուսի դեմ միջազգային պայքարին և ՄԱԿ-ի ու ԱՀԿ-ի ջանքերին՝ համակարգելու համավարակի դեմ համաշխարհային արձագանքը։

Վարչապետ Ջոնսոնն ու ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նաև ընդգծել են անկախ հետաքննության կարևորությունը՝ պարզելու կորոնավիրուսի ծագման պատճառները, ինչն ապագայում թույլ կտա խուսափել նման ճգնաժամի կրկնությունից։ 

Վարչապետ Ջոնսոնը նաև վերահստատել է իր մասնակցությունը մայիսի 28-ին կայանալիք ՄԱԿ-ի կազմակերպած, «Ֆինանսական աջակցությունը հանուն զարգացման կորոնավիրուսի պայմաններում» տեսակոնֆերանսին։

ՄԱԿ-ի երկու մարմինների ղեկավարները վերհաստատել են իրենց աջակցությունը «Համաշխարհային պատվաստանյութի գագաթնաժողովին», որը տեղի կունենա հունիսի 4-ին Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ։

 

Աղբյուր՝ thenational.ae:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել