Պարետատան երեկվա նիստի արդյունքներով որոշել ենք, որ ամենօրյա ռեժիմով պետք է   խստացնենք վարչական հարկադրանքի մեթոդները․ Նիկոլ Փաշինյան
11:28 - 27 մայիսի, 2020

Պարետատան երեկվա նիստի արդյունքներով որոշել ենք, որ ամենօրյա ռեժիմով պետք է խստացնենք վարչական հարկադրանքի մեթոդները․ Նիկոլ Փաշինյան

Նախ ուզում եմ արձանագրել, որ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հանրապետությունում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ և մենք ըստ էության գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Վարչապետը իր ելույթում մասնավորապես նշեց․

«Այս իրավիճակի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ մենք գիտենք այն ձևը, որով կարող ենք հիվանդացության մեր ցուցանիշները հասցնել զրոյի։ Այս ընթացքում պարետատունը հաստատել է ոլորտային անվտանգության կանոններ և մենք խնդիր ենք դրել այդ ոլորտային կանոններից դուրս բերել համընդհանուր կանոն և փորձել ենք այդ կանոնը հնարավորինս պարզեցնել։ Ըստ այդմ, մեր և մասնագետների համոզմունքն է, որ կորոնավիրուսի ցուցանիշները նվազեցնելու համար պետք է կիրաառել երեք պարզ կանոն՝ կրել դիմակ, պահել սոցիալական հեռավորություն պարբերաբար ախտահանել ձեռքերը։ Մեր գործիքակազմում հիմնական խնդիրը մնում է այս կանոնների պահպանումը։ Մեծ հաշվով հանրային վարքագծի փոփոխությունը, որը համարժեք  կլինի համավաճարակային իրավիճակին։ Դեռևս մեկ ամիս առաջ մենք հրապարակել ենք մեր ռազմավարությունը, ասելով որ մեր խնդիրն է ապրես համավարակին զուգահեռ։ Այսօրվա թվերը թույլ են տալիս համոզվել, որ մենք, ցավոք սրտի, դեռևս չենք սովորել ապրել վարակին զուգահեռ։ Մենք մեր բազմաթիվ քաղաքացիների վերադարձնում ենք հայրենիք, և այդ քաղաքացիների մեջ լինում են և հետագայում էլ կլինեն վարակված քաղաքացիներ։ Եթե մենք հանրային վարքագծի միջոցով չկարողնանք կանխել տարածումը, ապա անընդհատ կանգնելու ենք նման իրավիճակի առաջ։  Պարետատան երեկվա նիստի արդյունքներով որոշել ենք, որ ամենօրյա ռեժիմով պետք է   խստացնենք վարչական հարգադրանքի մեթոդները, որպեսզի բոլոր քաղաքաիները կիրառեն այդ կանոնները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել