Իսպանիայի արտգործնախարարը կոչ է արել ԵՄ անդամ պետություններին որդեգրել սահմանահատումների կարգի միասնական մոտեցում
11:16 - 27 մայիսի, 2020

Իսպանիայի արտգործնախարարը կոչ է արել ԵՄ անդամ պետություններին որդեգրել սահմանահատումների կարգի միասնական մոտեցում

Երեկ Իսպանիայի Արտաքին գործերի նախարար Արանչա Գոնսալեսը կոչ արեց Եվրոպական Միության անդամ պետություններին որդեգրել սահմանահատումների կարգի միասնական մոտեցում և սկզբունքներ՝ ներառյալ ուղևորների առողջական վիճակի զննում, սահմանների բացում ու ազատ ճամփորդելու հնարավորություն Շենգենյան գոտու ներսում։

«Մենք պետք է աշխատենք մեր եվրապական գործընկերների հետ, որպեսզի սահմանենք միասնական կանոններ, ինչը մեզ թույլ կտա վերականգնել ազատ տեղաշարժման հնարավորթյունը Եվրոպայի տարածքում», - ասել է նախարար Գոնսալեսը։

Նախարարը նշել է, որ անգամ այն պայմաններում, երբ տարբեր պետություններ սահմանների բացման համար տարբեր ժամկետներ են սահմանել, բացման սկզբուքններն ու կարգավորումները պետք է միասնական լինեն։

 

Աղբյուրը՝ gulfnews.com:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել