Ձախողելու կամ հաջողելու մասին  դեռ վաղ է խոսել, որովհետև կորոնավիրուսը դեռ հաղթահարված չէ․ Լիլիթ Մակունց
15:56 - 26 մայիսի, 2020

Ձախողելու կամ հաջողելու մասին դեռ վաղ է խոսել, որովհետև կորոնավիրուսը դեռ հաղթահարված չէ․ Լիլիթ Մակունց

Դիմակ կրելու պահանջը պայամանավորված է առաջին հերթին  պարետատան այն  որոշումներով, որոնք հստակ մատնանշում են վիճակագրություն, ինչպես նաև հետազոտություննեի արդյունքները։ Նման թվերի առկայությունը նույնպես, խոսում է այն մասին, որ մենք բոլորս անկախ նրանից մեզ վարակակիր համարում ենք, թե ոչ , հարկ է, որ ձեռնարկենք բոլոր միջոցները, որպեսզի հնարավորինս կանխենք վարակի տարածումը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը։ 

Պատգամավորը շեշտեց, որ առնվազն այս պահին առողջապահության նախարարության և պարետատան ունեցած տվյալներով դիմակները կատարում են կանխարգելիչ գործառույթ։ 

Լրագրողների այն դիտարկմանը, որ ըստ ընդդիմության կառավարող ուժը ձախողել է համավարակի դեմ պայքարը, ինչով պայմանավորաված են ամենօրյա վարակման թվերը։ Մակունցը պատասխանեց․

«Ձախողելու կամ հաջողելու մասին կարծում եմ , դեռ վաղ է խոսել։ Կորոնավիրուսը դեռ հաղթահարված չէ, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում և այս պահին խոսել  ձախողումների և հաջողությունների մասին տեղին չէ։ Այն ինչի վրա պետք է կենտրոնանալ՝ անել ամեն ինչ, որպեսզի ՀՀ-ում վարակի թվերը նվազեն և տարածումը հանվորինս նվազեցնենք։ Ես կարծում եմ, որ նմանատիպ իրավիճակներում չպետք է լինի տարանջատում իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների մոտեցումների մեջ, որովհետև բոլորիս գերագույն նպատակը պետք է լինի այն, որ ՀՀ-ում բոլոր քաղաքացիները, անկախ իրենք քաղաքական դիրքորոշումից, հաջողեն»։

Խոսելով այսօվա քննարկման մասին, որտեղ Արարատ Միրզոյանը նշեց, որ դահլիճից դուրս են հրավիրվելու այն պատգամավորները, որոնք չեն կրում դիմակ։ Մակունցն ասաց․

«Ես կարծում եմ, որ այս պահին չարժե կենտրոնանալ, թե օրենքի որ  տառը ինչ է ասում, քանի որ կա արտակարգ դրություն, կան թվեր, որոնք մտահոգիչ են բոլորիս համար և բոլորիս ուշադրությունը պետք է սևեռված լինի այդ հանգամանքի վրա։ Իսկ, եթե մենք կարողանում ենք մեր վարքագծով օրինակ ծառայել մեր հայրենակիցների համար և վտանգ չհանդիսանալ մեր գործընկերների համար։ Բնականաբար միջոցներ պետք է ձեռնարկվեն և  Աժ նախագահը կիրառում է դրանք»։ 

Լրագրողների այն դիտարկմանը, որ օրեր առաջ կառավարող ուժի ներկայացուցիչները առանց դիմակների մասնակցում էին խնջույքի  և հասարակության արձագանքը, երբ մարդիկ նշում էին, որ ինչո՞ւ պետք է իրենք պարտադրված լինեն կրել դիմակներ, իսկ կառավարության ներկայացուցիչները՝ ոչ։ Խմբակցության ղեկավարն ասաց՝

«Համաձայն չեմ այն ձևակերպման հետ, որ մասնակցել ենք ինչ-որ խնջույքի, դա ինչ-որ խնջույք չէր, այլ Արցախի Հանրապեստության նախագահի երդմնակալության արարողությունն էր և մեր ձևակերպումներում պետք է հարգալից լինենք Արցախի Հանրապետության իշանությունների նկատմամբ և այն միջոցառումների նկատմամբ, որոնք իրենք կազմակերպել էին։ Ինչ վերաբերում է մեր կողմից դիմակներ չկրելու հանգամանքին, պետք  է վկայակոչեմ ԱՀ-ում գործող իրավական ռեժիմին, քանի որ պետությունները տարբեր են, և չենք կարող դա հաշվի չառնել։ Մենք ընդունել ենք, որ այնուամենայնիվ , արժեր դիմակներ կրել, ինչի համար ես անձամբ հայցում եմ քաղաքացիների ներողամտությունը, բայց դա որևէ կերպ չիփոխու ՀՀ-ում գոյություն ունեցող իրավիճակը։ Հորդորս, կոչս , խնդրանքս է հետևել կանոներին»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել