Այս իշխանությունը գրեթե բոլոր ոլորտներում ձախողել է, սակայն իշխանությունն ունի ժողովրդից ստացած 5 տարվա մանդատ,  պետք է իրականացնեն իրենց խոստումները․ Էդմոն Մարուքյան
14:48 - 26 մայիսի, 2020

Այս իշխանությունը գրեթե բոլոր ոլորտներում ձախողել է, սակայն իշխանությունն ունի ժողովրդից ստացած 5 տարվա մանդատ, պետք է իրականացնեն իրենց խոստումները․ Էդմոն Մարուքյան

Մինչև նախագիծը չլինի, ոչինչ չեմ կարող ասել։ Ես էլ եմ լսել, որ սահմանադրական դատարանի հարցը ամենայն հավանականությամբ կլուծվի Ազգային ժողովում, ոչ թե հանրաքվեի։ Երբ մենք ժամանակին  ասում էինք, որ դուք անում եք ապօրինություն, ապա ինչու դա չեք անում 88 հոգով, այլ ժողովրդին եք տանում ապօրինություն անելու՝ մեզ քննադատում էին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Վերջինս նշեց, որ չգիտի, թե նախագիծն ինչի մասին է, երբ այն ներկայացվի « Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կտեսնի, եթե ապօրինություն է, կասի այդ մասին, եթե ոչ՝ ոչ։

«Մեզ հետ կոնսուլտացիաներ չեն իրականացվել։ Երեկ օնլայն ռեժիմում եղել է հանդիպում Վենետիկի հանձնաժողվի հետ, որտեղ մեր իշխանությունները պնդել են,  որ դատարաները ունեն զրո վստահություն։  Իսկ այսօր, մեր նախագիծը մերժելու ժամանակ նրանք նշեցին, որ օրինակ, եթե ֆորս մաժորի ժամանակ  տան վարձը չեք վճարել և ձեզ տնից հանում են , ապա դիմեք դատարան։ Դատարանը ձեր իրավունքները կպաշտպանի, երբ իրենց պետք է դատարանը ունի զրո վստահություն, երբ պետք չի հորդորում են դատարան դիմել»,- ասաց Մարուքյանը։

Այն հարցին, թե թեմայի վերաբերյալ կոնսուլտացիաներին արդո՞ք կմասնակցի խմբակցությունը, Մարուքյանը նշեց, որ այս պահին էլ իրենց ներկայացուցիչ Տարոն Սիմոնյանը աշխատում է սահմանադրական հանձնաժողովում։ Դրա շրջանակներում խմբակցությունը քննարկում է բոլոր հարցերը։ 

«Ես հիշում եմ, որ պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասում էր, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը ադամանդակուռ կաշառք է ստացել, հիմա ինքը պետք է դրա վերաբերյալ հայտարարություններ  տա։ Կամ պետք է սուտ մատնության համար դատվի Վահագն Հովակիմյանը կամ Բուքիքյոն դատվի այդ կաշառքը ստանալու համար և Սերժ Սարգսյանը կաշառք տալու համար։ Հիմա Վահագն Հովակիմյանը բարդ իրավիճակում է, պետք է որոշի ինքն է դատվում, թե Բուքիքյոն և Սերժ Սարգսյանը»,- շեշտեց պատգամավորը։

Մարուքյանի խոսքով «Լուսավոր Հայաստանն» առաջարկել է, որ Վճռաբեկ դատարանը և ՍԴ-ն միավորվեն և ունենանք Գերագույն դատարան մի քանի պալատներով՝ քրեական պալատ, քաղաքացիական, վարչական պալատ և սահամանադրական արդարադատությնա պալատ։  Դա ամերիկյան համակարգին կնմանվեր, սակայն առաջարկը մերժվել է նախինում, սակայն սահմանադրական հանձնաժողովում Տարոն Սիմոնյանը կրկին ներկայացնում է այս գաղափարը։ 

Խոսելով Ազգային ժողովում տեղի ունեցած  ծեծկռտուքի մասին, պատգամավորն ասաց․

«Ճիշտ օրակարգն այն է, որ 100․000 դրամ բաժանվի յուրաքանչյուր ընտանիքների՝ 500․000 ընտանիքի, որը մերժվել է, դրա պատճառով էլ առաջացան այդ լարումները։ Դա մի առաջարկ էր, որն արվել էր միջազգային փորձր վրա հիմնվելով, իսկ միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն բոլոր երկրները, որոնք անմիջական աջակցություն են տրամադրել տնային տնտեսություններին ավելի հեշտ են մեղմել սոցիալական խնդիրները։ Այն երկրեները, որոնք սա արհամարհել են ընդունել են 17 աջակցության ծրագիր, բայց բոլորը դժգոհ չեն»,- ասաց Մարուքյանը։

Պատգամավորը նշեց, որ քրեական գործը սխալ ուղղությամբ է գանցել, այն պետք է որակվեր որպես խուլիգանություն և տեղի ունեցած ծեծկռտուքը հստակ խուլիգանություն է։  Մարուքյանը նշեց, որ թիկնապահներ չեն վարձել, սակայն իր եղբոր բնակարանի շքամուտքում կան ոստիկանության ուժեր։

«Այս իշխանությունը գրեթե բոլոր ոլորտներում ձախողել է, սակայն իրենք ունեն 5 տարվա մանդատ ժողովրդից ստացած և պետք է իրականացնեն իրենց խոստումները։ Այս խոստումները չկատարելը արդար չէ, իրենք պետք է կատարեն իրենց խոստումները»,- ասաց Մարուքյանը։

Վերջինս հավելեց նաև, որ ինքն արդեն 8 տարի է պատգամավոր է և նիստերի դահլիճում նման միջադեպ երբեք չի եղել։ Միայն մեկ դեպք է եղել, երբ Արտաշես Գեղամյանը միջանցքում հարվածել էր Նիկոլ Փաշինյանին, ինչի առթիվ նախկին ընդդիմությունը դիմել էր էթիկայի հանձնաժողով։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել