Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել են շրջակա միջավայրին հասցված վնասներ
13:43 - 26 մայիսի, 2020

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել են շրջակա միջավայրին հասցված վնասներ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի մարտի 09-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է 7 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 80.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7-ով նշանակվել 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Իրականացվել է թվով 6 ստուգում, որից 2-ով հաշվարկվել է 4.126.429 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6-ով նշանակվել 1.400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

«Գնթունիք» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 383.366 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նաև նշանակվել 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

«Գաջեգործ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 3.743.063 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նաև նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

«Արզնի մսամթերք» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

«Երևան Ջրօգտագործողների ընկերություն»-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

«Ալեզի» ՍՊԸ-ի «Տաշիր ՓՀԷԿ-1» ՓՀԷԿ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

«Հ․Է․Կ․Շին» ՓԲԸ-ի «Դարանակ» ՓՀԷԿ-ում իրականացված ստուգուման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել