Դիմակ չկրելու համար պատգամավորի աշխատանքը չի կարող խոչընդոտվել․ հիմա անհնար  է վերահսկել համավարակի տեմպը․ Էդմոն Մարուքյան
13:41 - 26 մայիսի, 2020

Դիմակ չկրելու համար պատգամավորի աշխատանքը չի կարող խոչընդոտվել․ հիմա անհնար է վերահսկել համավարակի տեմպը․ Էդմոն Մարուքյան

Առավոտյան եղավ բանավեճ, բանավեճն այն մասին չէր,թե պետք է արդյոք դիմակները դնել, թե ոչ։ Բանավեճն այն մասին էր, որ դիակ չկրելու համար պատգամավորը չի կարող նախազգուշացում ստանալ և Ազգային ժողովը չի կարող պատգամավորին հեռացնել մեկ օրով, այնուհետև յոթ օրով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Խոսելով համավարակով պայմանավորված իրավիճակի մասին, Մարուքյանն ասաց․

«Մենք այստեղ ենք, որ թույլ չտանք, որ սահմաանդրությունը, օրենքը խախտվի։ Ես ասում եմ, որ  այո՛, դիմակ կրելը պետք է ։ Նախ այն ժամանակ, երբ ասում էինք, այդ ժամանակ պետք է որումը կայացվեր, բայց լավ է ուշ, քան՝ երբեք։ Ամեն ինչ ձախողելուց հետո հիշել են, որ պետք է, նորմալ է։ Ասածս հետևյալն է, որ սահմանադրությունը և արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքը ասում են, որ Ազգային ժողովի գործունեությունը չի կարող խոչընդատվել արտակարգ դրության ռեժիմի ժամանակ ընդունված սահմանափակումներով։ Դիմակ կրելը սահմանափակո՞ւմ է, դիմակ չկրելու համար պատգամավորի աշխատանքը չի կարող խոչընդոտվել։ Ազգային ժողովի նախագահը ըստ էության համաձայնվե, ասում ՝ այո՛, կա նման խնդիր, բայց ես դա կիրառելու եմ։ Իսկ մենք ասում ենք, որ մի արեք, դա հակասահմանական է, մի հեռացրեք նիստերի դահլիճից։  Մարդը չպետք է իր կյանքը պատմի, թե ինչու չի դնում դիմակ, միգուցե շնչառական, առողջական խնդիր կա։ Քանի որ այս իրավիճակում սուտը կեղծիքը այս իրողության մեջ մեծ դեր ունի, սկսեցին ասել, որ Մարուքյանը կռիվ ա անում, որ դիմակ չդնեն։ Դա սուտ ա , միայն մեկ մարդ չէր կրել դիմակ և նրա նկատմամբ կիրառվեց նախազգուշացում, ես չէի կարող չասել, որ դա հակասահմանադրական է»։

Պատգամավորը հավելեց նաև, որ իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում է կառավարությունը և առաջին հերթին առողջապահության նախարարը։ Վերջինս նշեց, որ  շատ են խոսել այն մասին, որ սահամանփակումները պետք է արվեին ժամանակին։

«Դա իմաստ ունի, եթե անում ես ժամանակին։ Ամեն ինչ է ժամանակը, եթե դու ճիշտ ժամանակին և ճիշտ չափաբաժնով կիրառես այդ սահմանափակումները , դու անպայման արդյունքներ կունենաս։ Մենք ժամանակից ուշ կիրառեցինք սահմանափակումները, սխալ չափաբաժիններով, որի արդյուքնում ունենք այն ինչ ունենք։ Հիմա անհնար  է վերահսկել համավարակի տեմպը և տեղորոշումով և մյուս գործիքներով ։ Հետևաբար գիտական որևէ ապացույց չի ներկայացվում, թե ինչու ամեն օր աճ ունենք։ Ես ուսումնասիրելով, կարող եմ ասել, որ սա համավարակի պիկն է և պետք է նվազում գնա։ Ես մասնագետ չեմ, բայց այդպես եմ կարծում, իմ պատկերացումը սա է։  Այն, որ սխալ է կառավարվել համավարակի այս ամբողջ ընթացքը, դրա մասին այլ կարծիք չկա»,- ասաց Մարուքյանը։ 
Խոսելով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, որը վերաբերում էր Վրաստանում առկա իրավիճակին, Մարուքյանը նշեց, որ իր կարծիքով Թորոսյանի ելույթը ամոթ և խայտառակություն էր։

«Մենք պետք է քիչ խոսեինք շատ գործեինք, բայց արվել է հակառակը՝ խոսքը գնում է կառավարության անելիքներին։ Մեր հարևան երկրների հետ հարաբերությունները փչացնելու իմաստը ո՞րն Է ։ Ցանկացած բարձրաստճան պաշտոնատար անձ պետք է իր հայտարարությունները անելիս զգույշ լինի, որ հարևան, բարեկամ երկրների հետ հարաբերություններում խնդիրներ չլինեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել