Բաբկեն Թունյանը բենզինի ներկրման ոլորտում խնդիր է տեսնում |armenpress.am|
14:30 - 25 մայիսի, 2020

Բաբկեն Թունյանը բենզինի ներկրման ոլորտում խնդիր է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը բենզինի ներկրման գծով տեսնում է խնդիր և կարծում է, որ պետք է հնարավորինս շուտ լուծում տալ դրան:

Թունյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումներում:

Անդրադառնալով բենզինի, դիզվառելիքի շուկային՝ Թունյանը նկատեց, որ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է՝ առաջին անգամն է, որ պետական մարմինը բաց խոսում է միջնորդ օղակի մասին: Թունյանի կարծիքով՝ ավելի լավ կլինի, որ ավելի շատ բացեն փակագծերը: Որպես խնդիր է նշվել  Ռուսաստանից ներկրվող քվոտավորված վառելիքի ձեռք բերման և ներմուծման գործընթացում միջնորդ կազմակերպությունը: Թունյանի կարծիքով՝ խոսքը «Ռոսնեֆտ-Արմենիա»-ի մասին է:

«ԱԺ այս քառօրյա նիստերից հետո, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովով կկազմակերպենք քննարկում, կհրավիրենք Գևորգյանին, շուկայի խաղացողներին և կփորձենք առավելագույնս բացել այս թեման: Կփորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում, որ հասարակության համար էլ պարզ լինի, թե կոնկրետ կազմակերպությունները, որոնք շղթայի մեջ արհեստականորեն մտած են, ինչպես են ազդում ընդհանուր գնագոյացման վրա: Որպեսզի պարզ լինի, թե Հայաստանում վաճառվող ամեն լիտր բենզինից որքան գումար է գնում որոշ մարդկանց գրպանը»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց՝ միասին պետք է քննարկել խնդիրը լուծելու ճանապարհը, և խնդիրը պետք է լուծել հնարավորինս արագ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել