Վճարում ենք նույն վարձավճարը, սակայն ստանում ենք թերի կրթություն․ ուսանողները  պատրաստվում են դիմում ուղարկել ԿԳՄՍ նախարարին
16:08 - 25 մայիսի, 2020

Վճարում ենք նույն վարձավճարը, սակայն ստանում ենք թերի կրթություն․ ուսանողները պատրաստվում են դիմում ուղարկել ԿԳՄՍ նախարարին

Հայաստանի ազգային պոլիտեխնիկան համալսարանի մի խումբ ուսանողներ նախաձեռնել են ստորագրահավաք ուսման վարձերի, կրթության որակի և այլ խնդիրների վերաբերյալ։ Հաշվի առնելով այդ խնդիրները՝ կազմել են առաջարկներ, որոնք պետք է ներկայացվեն ոլորտի պատասխանատուներին։

Նախաձեռնության անդամները շեշտում են, որ  չեն ստացել անհրաժեշտ քանակությամբ ուսումնական նյութեր, որը նախատեսվում է առարկաները  լիովին յուրացնելու համար։ 

Նրանք անդրադառնում են նաև այն խնդրին, որ մարզաբնակ մի շարք ուսանողներ չեն ունեցել պատշաճ ռեսուրսներ դասընթացներին մասնակցելու համար։  

«Որոշ դասախոսներ չեն ցուցաբերում պատշաճ վերաբերմունք՝ ըստ սահմաված կարգի, առցանց դասերի ընթացքում երբեմն  դասախոսները չեն պատասխանում ուսանողների հարցերին, ինչի հետևանքով ուսանողները ուսումնական նյութի յուրացնման հետ կապված խնդիրներ են ունենում։ Ի վերջո, ոչ բոլոր ուսանողներն են կարողացել մասնակցել  արցանց դասընթացին, սակայն նրանք նույնպես պարտավորվում են վճարել երկրորդ կիսամյակի համար նախատեսված ուսման վճարը։ Ուսանողներն այժմ որակապես չեն ստանում այն կրթությունը, որը ստանում էին մինչ արտակարգ դրությունը, բայց վճարում են միևնույն վարձավճարները»,- ասված է ուսանողների կողմից պատրաստված տեսաուղերձում:

Ուսանողների համար խնդրահարույց է նաև այն, որ Կառավարության կողմից տրամադրվող աջակցության ծրագրերը վերաբերում են 18 և ավելի ՄՈԳ ունեցող ուսանողներին, որոնց մեծ մասը  արդեն իսկ սովորում են անվճար համակարգում։  Ստացվում է, որ աջակցության ծրագրերից  օգտվում են քիչ ուսանողներ, սոցիալական խնդիրները չեն լուծվում ։

Ուսանողների կողմից կազմակերպված տորագրահավաքի գլխավոր նպատակն այն է, որ հետաձգվեն քննությունները և չվճարվեն ուսման վարձերը, քանի դեռ չեն լուծվել բոլոր այն խնդիրները, որոնք ներկայացրել են ուսանողները և որոնք խանգարում են որակյալ կրթություն ստանալուն։ Ստորագրահավաքին մասնակցել են հարյուրավոր ուսանողներ ՀՀ տարբեր բուհերից։ 

Այսօր նախաձեռնող խումբը հանդիպում է ունենալու համալսարանի ղեկավարության հետ։  Հանդիպումից հետո ուսանողները  պատրաստվում է դիմում ներկայացնելու նաև ԿԳՄՍ նախարարություն։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել