Մանրամասներ մայիսի 25-ին կայանալիք Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի մասին
10:35 - 24 մայիսի, 2020

Մանրամասներ մայիսի 25-ին կայանալիք Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի մասին

ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ մայիսի 25-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 19։00-ին։

«Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից մայիսի 24-ին (ժամը 09։00-ից 22։00-ն) և մայիսի 25-ին՝ ժամը 09։00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազար ռուբլի։

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Հերթագրված քաղաքացիների ցուցակը հղումով՝ https://www.facebook.com/armembrus/posts/1121730824878720?__tn__=-R ։

Հաշվառումը կմեկնարկի մայիսի 25-ին՝ ժամը 16։00-ին»,- ասված է դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել