Բրազիլիան կորոնավիրուսի վարակակիրների թվով շրջանցել է Ռուսաստանին |hetq.am|
22:01 - 23 մայիսի, 2020

Բրազիլիան կորոնավիրուսի վարակակիրների թվով շրջանցել է Ռուսաստանին |hetq.am|

hetq.am: Բրազիլիան կորոնավիրուսի վարակակիրների թվով շրջանցել է Ռուսաստանին՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։ Այդ մասին գրում է «Deutsche Welle» պարբերականը։ Ջոնս Հոփքինսի համալսարանի մայիսի 23-ի տվյալներով՝ Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսի 330 890 դեպք այն դեպքում, երբ Ռուսաստանում վարակակիրների թիվը 326 448 էր։ 

Վերջին մեկ օրվա ընթացքում Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսի 20 803 նոր դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է այդ երկրի համար՝ կորոնավիրուսի համավարակից ի վեր։ Վերջին մեկ օրվա ընթացքում վիրուսից մահացել է 1001 մարդ, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 21 579։

Ուրբաթ օրը՝ մայիսի 22-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայք Ռայանը Հարավային Ամերիկան անվանել է «հիվանդության նոր էպիկենտրոն», իսկ Բրազիլիային՝ «ամենից շատը տուժած երկիր»։ Ռայանը հատուկ ուշադրություն է դարձրել Ամազոնի տարածաշրջանի վրա, որտեղ COVID-19 կորոնավիրուսի վարակվածության և մահացության ցուցանիշներն ամենաբարձրն են Բրազիլիայում։ Երկրի մի շարք շրջաններում առողջապահական համակարգը գտնվում է փլուզման եզրին։

Զուգահեռաբար, կորոնավիրուսի համավարակի պատճառով, Բրազիլիայում սպասվում է պետական պարտքի ռեկորդային աճ (ՀՆԱ-ի մինչև 93,5 %)  և 1900 թվականից հետո պատմության մեջ ՀՆԱ-ի ամենամեծ անկումը (ՀՆԱ-ի առնվազն 4,7 % չափով)։ Ընդ որում, ինչպես հայտնում է «AFP» գործակալությունը, լատինաամերիկյան այս երկրում վարակվածների իրական թիվը կարող է 15 անգամ ավելի շատ լինել, քանի որ իրականացվող թեստերի քանակը խիստ քիչ է։

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել