Կորոնավիրուսը Վրաստանում. մայիսի 23-ի տվյալները |aliq.ge|
11:58 - 23 մայիսի, 2020

Կորոնավիրուսը Վրաստանում. մայիսի 23-ի տվյալները |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք է գրանցվել:

Ընդհանուր առմամբ փետրվարի 27-ից ի վեր երկրում հաստատվել է 728 դեպք: Այս մասին տեղեկությունը տարածել է Վրաստանի կառավարության ստեղծած stopcov.ge կայքը:

Միևնույն ժամանակ, մեկ օրում վիրուսից ապաքինվել է 14 մարդ, բուժվածներն ընդհանուր առմամբ 509-ն են:

Վիրուսից մահացել է 12 մարդ, արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է տեղափոխվել 3 քաղաքացի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել