ՀՀ ժամանող ամեն ոք ստանում է ինքնամեկուսացման ծանուցագիր. ԱԱՏՄ |shantnews.am|
11:57 - 23 մայիսի, 2020

ՀՀ ժամանող ամեն ոք ստանում է ինքնամեկուսացման ծանուցագիր. ԱԱՏՄ |shantnews.am|

shantnews.am: Պարետի որոշման համաձայն` ՀՀ սահմանային անցման բոլոր կետերում երկիր մուտք գործող բոլոր ուղևորներն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից ստանում են անհատական պաշտպանության միջոցներ` նոր դիմակներ և ձեռնոցներ։

Տեսչական մարմնի մասնագիտական թիմերը դիմավորում են երկիր մուտք գործող յուրաքանչյուր անձի` ջերմաչափելով և կասկածելի ախտանշանների արտաքին զննում իրականացնելով։

Ներկայում ՀՀ ժամանող ամեն ոք ստանում է ինքնամեկուսացման ծանուցագիր ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական կետերում, ստորագրում է այն ու պարտավոր է պահպանել դրանով սահմանված կանոնները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել