Լոռու մարզում կորոնավիրուսով վարակված 60 քաղաքացի կա. մարզպետ
 |armtimes.com|
19:34 - 22 մայիսի, 2020

Լոռու մարզում կորոնավիրուսով վարակված 60 քաղաքացի կա. մարզպետ |armtimes.com|

armtimes.com: Լոռու մարզում այսօրվա դրությամբ նոր տիպի կորոնավիրուսով վարակված 60 վարակակիր կա: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ ներկայացնելով մարզում տիրող իրավիճակը: 

«2 հյուրանոցային հաստատություններ դադարել են սպասարկել կոնտակտավոր եւ արտերկրից ժամանած մեր հայրենակիցներին, ովքեր մեկուսացված էին, երեկ արդեն փակվել են, այնտեղ այլեւս չկան մեկուսացված անձինք: Ինչպես գիտեք, մոտեցումն այսուհետ փոխվել է. այն վարակակիրները, որոնք չեն ունենա ախտանշաններ, կմեկուսանան իրենց տներում՝ լինելով ամենօրյա հսկողության տակ»,- ասաց մարզպետը:

Անդրեյ Ղուկասյանի փոխանցմամբ՝ մարզի ինֆեկցին հիվանդանոցում բուժվող հիվանդների թիվը անընդհատ փոփոխվում է: Ներկայումս այնտեղ ոչ միայն լոռեցի պացիենտներն են, այլ նաեւ՝ Հայաստանի տարբեր բնակավայրերից:

Մարզպետը տեղեկացրեց՝ մահացած հիվանդների մեջ լոռեցիներ չկան, չկան նաեւ ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող լոռեցիներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել