Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մասիս Մայիլյանի հետ
15:43 - 22 մայիսի, 2020

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մասիս Մայիլյանի հետ

Մայիսի 22-ին աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Արցախի ԱԳ նախարար  Մասիս Մայիլյանի հետ:

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և տարածաշրջանային վերջին զարգացումներին: Նախարար Մնացականյանը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ այս շրջանում տեղի ունեցած շփումների, ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մայիսի 19-ին կայացած տեսակոնֆերանսի մանրամասները։

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ իրականացվող միջազգային ջանքերի շուրջ:

Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանը գոհունակություն հայտնեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տարբեր ուղղություններով կանոնավոր խորհրդակցությունների անցկացման առնչությամբ՝ ընդգծելով արտաքին մարտարհրավերները հասցեագրելու հարցում աշխատանքների համակարգման կարևորությունը: Հայաստանի և Արցախի ԱԳՆ ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին գործնական քայլեր ձեռնարկել բազմաշերտ համագործակցության շարունակական խորացման և դրական դինամիկայի պահպանման ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել