Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 22․05․20 (թարմացվող)
22:57 - 22 մայիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 22․05․20 (թարմացվող)

22:50- Հարավային Ամերիկան դարձել է հիվանդության նոր էպիկենտրոնը։ Մենք տեսնում ենք, որ կորոնավիրուսի վարակակիրների թիվն աճում է Հարավային Ամերիկայի երկրներում։ Իհարկե, մտահոգիչ է երկրներից շատերի վիճակը, բայց, անշուշտ, այս պահին առավել տուժել է Բրազիլիան։ [ԱՀԿ] |tert.am|


22:44- Դաշնային բոլոր շենքերի և ազգային հուշարձանների պետական դրոշներն իջեցվելու են՝ ի հիշատակ այն ամերիկացիների, ում մենք կորցրել ենք կորոնավիրուսի պատճառով։ [Դոնալդ Թրամփ]  |armenpress.am|


22:40-  Թուրքիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը 24 ժամում ավելացել է 952-ով, մահացել է 27 մարդ։ Մարտի 25-ից ի վեր Թուրքիայում արձանագրված դեպքերի այս քանակն ամենափոքր թիվն է եղել։ |armenpress.am|


14։38 - Իրանում կորոնավիրուսի մայիսի 22-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.
👉Վարակակիրների թիվ - 131.652 (+ 2.311)
👉Մահացածների թիվ - 7300 (+51)ավելացել է 51-ով
👉Ծանր վիճակում է գտնվում 2.659 անձ
👉Ապաքինվածների թիվ - 102.276 (+1.712)
👉Մինչ այժմ թեստավորվել է 763.913 անձ
[Իրանում ՀՀ դեսպանություն]

 

11:56 -  Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսվ վարակվածության 8 894 նոր դեպք՝ դառնալով ընդհանուր 326 448։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է 3 249-ի: Ապաքինվածների ընդհանուր թիվը 99 825  է: 
|стопкоронавирус.рф|

 

11:17 - COVID-19-ով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 620 հազար 902 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 96 հազար 354 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: |armenpress.am|

 

11:02 - Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 197 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 334 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 082 հազար 717 մարդ: |armenpress.am|

 

10:19 - Բուլղարիան բացում է սահմանները ԵՄ պետությունների, Շենգենյան զոնայի, ինչպես նաև՝ Սան Մարինոյի, Անդորայի ու Վատիկանի քաղաքացիների համար։ Աշխատանքային պարտականությունների իրականացման նպատակով երկրի կկարողնան մուտք գործել նաև բուժշխատողներն ու սոցիալական աշխատողները, բժշկական սարքավորումների ներկրմամբ զբաղվող անձինք, այլ պետությունների պաշտոնյաները, դիվանագետները, միջազգային կազմակերպությունների աշխատակիցները, զինվորական անձնակազմը, անվտանգության ու հանրային ծառայությունների ներկայացուցիչներն ու հումանիտար ոլորտի աշխատակիցները։ [Բուլղարիայի առողջապահության նախարարություն] |sophiaglobe.com|

 

10:31 -  Թուրքիայում մայիսի 21-ին կորոնավիրուսից մահացել է 27 մարդ։ 1 օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի վավարակի 961 նոր դեպք, իսկ ապաքինման 1․003  դեպք։ Մինչև օրս համավարակից ապաքինվել է 113.987 մարդ, արձանագրվել է վարակման 153․548, իսկ մահվան 4․249 դեպք։ |ermenihaber.am|

 

10:19 - Վրաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերն՝ ըստ վերջին տվյալների․

Հաստատված դեպքեր- 723 (+2)
Առողջացածներ- 495
Մահեր- 12 |stopcov.ge|


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել