12 տարի պաշտոնավարած ՍԴ անդամները կհեռացվեն. նախարարությունը բացահայտում է Վենետիկի հանձնաժողով ուղարկած հարցերի բնույթը |armtimes.com|
11:26 - 22 մայիսի, 2020

12 տարի պաշտոնավարած ՍԴ անդամները կհեռացվեն. նախարարությունը բացահայտում է Վենետիկի հանձնաժողով ուղարկած հարցերի բնույթը |armtimes.com|

armtimes.com: Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամը կարող է լուծվել հետեւյալ կերպ. արդեն 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները դադարեցվեն, իսկ մնացածը սահմանափակվեն նույն ժամկետով։ Այս ամենի իրագործումից հետո ընտրված դատավորները իրենց կազմից կընտրեն դատարանի նոր նախագահ:

ՍԴ ճգնաժամի լուծման այս տարբերակի մասին տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարին ուղղված հարցման արդյունքում:

Մայիսի 15-ին ՀՀ արդարադատության նախարարին ուղղված գրությամբ հետաքրքրվել էինք, թե Վենետիկի հանձնաժողովին ի՞նչ բնույթի հարցեր էին ուղղել, ո՞րն է դրանց նպատակը: Հետաքրքրվել էինք՝ հնարավո՞ր է՝ քննարկվում է ՍԴ ճգնաժամը Ազգային ժողովի իրավասության շրջանակներում լուծելու տարբերակը:

Արդարադատության նախարարությունից ստացված պատասխանում մասնավորապես ասվում է, որ Վենետիկի հանձնաժողովին ուղղված հարցերի նպատակն է հստակեցնել ստեղծված պայմաններում ճգնաժամի ամենաարագ իրավական լուծման տարբերակը՝ անդրադառնալով նաեւ առանց հանրաքվեի իրականացնելու հնարավորությանը:

«Վենետիկի հանձնաժողովին ուղղված հարցերը վերաբերում են 2015 թվականի Սահմանադրությամբ նախատեսված, սակայն փաստացի չիրականացված Սահմանադրական դատարանի ձեւավորման մոդելը արագ կյանքի կոչելուն, մասնավորապես, ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետի սահմանափակմանը 12 տարով, ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետների տարբերակման բացառմանը, ինչի արդյունքում արդեն 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները պետք է դադարեցվեն, իսկ մնացածինը սահմանափակվեն նույն ժամկետով։ Հաջորդ սկզբունքային հարցը անցումային դրույթի չարաշահման հետեւանքների բացառումն է. Սահմանադրական դատարանի նախագահը պետք է ընտրվի դատավորների կողմից 6 տարի ժամկետով։ Բացի այս, հարցեր են ուղղվել նաեւ Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ տրվող եզրակացության շրջանակը հստակեցնելու վերաբերյալ, այն է՝ թե արդյո՞ք մեր դեպքում առկա անորոշությունը համապատասխանում է եվրոպական լավագույն ստանդարտին»։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել