ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմից երեկ հայտարարել են, որ պատրաստվում են ուղարկել պաշտոնական տեղեկատվություն առ այն, որ ԱՄՆ դուրս է գալիս «Բաց երկնքի մասին» պայմանագրից։ 34 պետությունների միջև կնքած այս պայմանագիրը թույլ է տալիս մասնակիցների ինքնաթիռներին թռչել միմյանց օդային տարածքներով, ինչը մեծացնում է թափանցիկությունն ու նվազեցնում անճշտությունների և սխալ հաշվարկների հավանականությունը։ Հայտնում է National Public Radio-ն։

«Ռուսաստանը խախտում է պայմանագրի կետերը, ու քանի դեռ իրենք խախտում են, մենք դուրս ենք գալիս», - ասել է նախագահ Թրամփը՝ միաժամանակ նաև ավելացնելով, որ սա շատ լավ հնարավորություն է նոր համաձայնագրի համար․ «Մենք դուրս կգանք, ու իրենք կվերադառնան և կուզենան նոր համաձայնագիր ստորագրել»։

Մեկնաբանելով «Բաց երկնքի մասին» պայմանագրից ԱՄՆ դուրս գալու մասին մտադրությունները՝ ՄԱԿ խոսնակ Ստեֆան Դուջարչիչն իր մտահոգությունն է հայտնել ու ընդգծել, որ «Պայմանագիրն անտվանգության երաշխիքներ էր տալիս ամբողջ միջազգային հանրությանը»։ 

«Նման պայմանագրի չեղարկումն առանց որևէ այլընտարնքի կարող է ապակայունացնել իրավիճակը՝ հանգեցնելով սպառազինությունների մրցավազքի ու հավանական սխալ քայլերի», - ընդգծել է Դուջարրիչը։

ԱՄՆ հայտարարությունը «Ազատ երկնքի մասին» պայմանագրից դուրս գալու մասին հարված է միջազգային կայունությանը, ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան։

«Սա առաջին հարվածը չէ, որ ԱՄՆ իշխանությունները հասցնում են միջազգային կայունությանն ու անվտանգությանը», - ասել է Զախարովան։

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյան