armtimes.com: Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով նախնական դատական նիստը նշանակվել է հունիսի 23-ին՝ ժամը 14։00-ին։

Այս մասին տեղեկացանք Դատական-տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք՝ ապրիլի 3-ին Ռոբերտ Քոչարյանը դատական հայց էր ներկայացրել ըննդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Հայցը  մակագրվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։