Վանաձորի համալսարանի նոր ռեկտորը բուհում շոգեբաղնիք հայտնաբերելուց հետո շոկի մեջ է. նախկին ռեկտորն ասում է՝ հետո կխոսի |armtimes.com|
17:47 - 21 մայիսի, 2020

Վանաձորի համալսարանի նոր ռեկտորը բուհում շոգեբաղնիք հայտնաբերելուց հետո շոկի մեջ է. նախկին ռեկտորն ասում է՝ հետո կխոսի |armtimes.com|

armtimes.com: Վանաձորի պետական համալսարանի վարչական շենքի նկուղային հարկում տարիներ շարունակ գործել է շոգեբաղնիք: Այս մասին համալսարանի հոգաբարձուների վերջին նիստում հայտարարել է համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը: Տեղեկությունը բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ցանցերում: Շատերի համար լուրն իսկապես շոկային էր:

«Ես չգիտեմ՝ դուք տեղյակ եք, թե չէ, բայց ռեկտորատի վարչական շենքի նկուղային հարկում կա սաունա…բայց կարծես թե չզարմացաք, կա սաունա, ես բոլորիդ հրավիրում եմ, բանալիներն ինձ մոտ են, այդ սաունան աշխատող է, երեւի մի տարի է, ինչ չի գործում, բայց ինքը գործող սաունա է, իր լողավազանով եւ այլնով ու եւ այլնով… Բնական է, ես չեմ պատրաստվում սաունայից օգտվել, սա ինձ համար ամենատհաճ դեպքն է, որ ես բարձրաձայնում եմ, որովհետեւ դա ինձ համար անընդունելի է»,- ասել էր ռեկտորը՝ հավելելով, որ կան մարդիկ, որոնք տասնյակ տարիներ աշխատել են բուհուում ու դժվար թե տեղյակ չլինեին: Ռեկտորը նաեւ հրավիրել էր աշխատակիցներին՝ անձամբ տեսնելու, բայց՝ ոչ օգտվելու:

Ռուստամ Սահակյանը մեկ անգամ եւս հաստատեց՝ վարչական շենքի նկուղում տարիներ շարունակ եղել ու գործել է սաունա՝ իր բոլոր հարմարություններով: Այն, ըստ ռեկտորի, կառուցվել է շենքի կառուցման ժամանակ, սակայն թե ով կամ ովքեր են օգտվել սաունայից, դժվարացավ ասել:

«Ես՝ որպես կազմակերպության ղեկավար, պետք է եւ պարտավոր էի ծանոթանալ նաեւ շենքային պայմաններին՝ տանիքից մինչեւ նկուղ: Ես չեմ փնտրել ինչ-որ բաներ: Երբ սկսեցի ծանոթանալ, ուսումնասիրել, թե որ նկուղում ինչ կա, մեկում տեսա՝ հատակն է փտած, մյուսում հրաձգարան կար, այս մասնաշենքի նկուղում էլ, որ ամենավերջինն այցելեցի, հայտնաբերեցի շոգեբաղնիքը: Փաստորեն մենք ունենք սպորտդահլիճի խնդիր, բայց ունենք սաունա… սա ինձ համար էլ էր շոկային ինֆորմացիա, ու ես պարտավոր էի իմ գործատուներին հայտնել, ոչ թե թաքցնել»,- ասաց Ռուստամ Սահակյանը՝ նշելով, որ թեպետ սաունան եղել է, սակայն կոնկրետ աշխատակից չի եղել հաստիքացուցակով: Թե ովքեր են օգտվել, ում է ծառայել եւ ինչ նպատակով, ռեկտորը ոչինչ չասաց՝ նշելով, որ որեւէ մեկը մինչ այս պահը իրեն որեւէ պարզաբանում չի ներկայացրել:

«Ինձ համար ավելի կարեւոր գործեր կան հիմա, կառուցվածքային փոփոխություններով ենք զբաղված, դրանք ավելի կարեւոր եմ համարում, եւ հետո, աուդիտ է լինելու, թող աուդիտը զբաղվի: Կարեւորը՝ ես գիտեմ, թե իմ նկուղներում ու իմ տանիքներում ինչ է կատարվել: Գնացեք ճշտեք, թե ով է օգտվել կամ ով է զբաղվել սաունայով»,- հորդորեց ռեկտորը՝ նշելով, որ ինքը միայն կարող է ենթադրություններ անել: Վստահեցրեց՝ սաունան այլեւս չի աշխատի, կշարունակի մնալ, թե, ոչ, դեռ հայտնի չէ:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել