ՍԴ-ի ճգնաժամի լուծման այլ տարբերակների քննարկումը կապված է կորոնավիրուսի հետ․ Հովակիմյան   |armenpress.am|
15:08 - 21 մայիսի, 2020

ՍԴ-ի ճգնաժամի լուծման այլ տարբերակների քննարկումը կապված է կորոնավիրուսի հետ․ Հովակիմյան |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի այլ տարբերակների քննարկումը կապված է կորոնավիրուսի հետ։

«ՍԴ շուրջ ճգնաժամի հանգուցալուծումը՝ առանց հանրաքվեի» թեմայով առցանց ասուլիսի ժամանակ այս կարծիքը հայտնեց  ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

«Ակնհայտ է, որ Հայաստանը առաջիկա մեկ տարում բնականոն կյանքի չի վերադառնալու, բայց մյուս կողմից առկա է ՍԴ-ի շուրջ շուրջ ճգնաժամ, որը շատ երկար ժամանակ շարունակվում է և ևս մեկ-երկու տարի շարունակումը, նշանակում է չունենալ գործող Սահմանադրական դատարան»,- ասաց Հովակիմյանը։

Պատգամավոր կարծիքով՝ առկա Սահմանադրական դատարանը դե-յուրե գոյություն ունի, սակայն պատգամավորը համոզված չէ, որ ՍԴ-ն օբյեկտիվ որոշում է կայացնում։

«Խնդիրը կայանում է նրանում, որ չունենք Սահմանադրական դատարան, որը կհամոզի մեզ, որ իրենք օբյեկտիվ որոշում են կայացնում, որ իրենց որոշման մեջ ենթատեքստ չկա, այսինքն՝ իրենք այդ որոշումը կայացնում են հանուն Հայաստանի, ոչ թե նախորդ իշխանություններին սպասարկելու համար»,- ասաց Հովակիմյանը։

Ըստ պատգամավորի՝ այս իրավիճակում պետք է լուծումներ գտնել, և այդ լուծումների տարբերակները քննարկվում են։

«Եվ այդ գործընթացում գործողություններից մեկը, որն իրականացվել է, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հարցեր է հղել Վենետիկի հանձնաժողով, որի պատասխաններին սպասում ենք։ Մեր հետագա քայլերի բովանդակային տրամաբանությունը նաև պայմանավորված կլինի Վենետիկի հանձնաժողովի պատասխաններով»,- ասաց Հովակիմյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել