Կորոնավիրուսի հետ կապված միջոցառումներին մինչ օրս տրամադրվել է 2.4 մլրդ դրամ, որ կատաստրոֆիկ փոքր գումար է |armtimes.com|
13:38 - 21 մայիսի, 2020

Կորոնավիրուսի հետ կապված միջոցառումներին մինչ օրս տրամադրվել է 2.4 մլրդ դրամ, որ կատաստրոֆիկ փոքր գումար է |armtimes.com|

armtimes.com: Կորոնավիրուսի հետ կապված միջոցառումներին մինչ օրս տրամադրվել է 2.4 մլրդ դրամ. այսօր ասուլիսին առողջապահության ոլորտի կատարած ծախսերին անդրադարձավ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ հատուկ բացված հաշվի վրա փոխանցվել է 1.98 մլրդ դրամ, եւս 2.15 մլրդ ստացվել է պետական բյուջեից, եւս 1.42 մլրդ կստանանք. ընդամենը 4 մլրդ 540 միլիոն դրամ: «Փաստացի ծախսը կազմել է մոտ 2.4 մլրդ դրամ, եւ ես սա համարում եմ շատ փոքր թիվ, կատաստրոֆիկ փոքր թիվ նման լայնածավալ միջոցառման համար, որովհետեւ տարբեր գնահատականններով մեր երկրին մինչեւ տարեվերջ անհրաժեշտ է լինելու 300 մլն դոլար»,- ասաց նա:

Այս ծախսերի մեջ շինարարությանն է տրամադրված 752 մլն դրամ, որից արդեն վճարված է 464 մլն դրամը. այն ծախսվել է բժկական կենտրոնների շինարարության վրա, որ 1-2 ամսվա ընթացքում բերվել են այս վիճակին:

Բժշկական սարքերին տարբեր միջոցներից՝ վարկերից, նվիրատվություններից եւ պետբյուջեից միասին վերցված, մինչ օրս տրամադրվել է, եւ կծախսվի 1.6 մլրդ դրամ, որից մատակարարված է 492 մլն դրամի սարքավորում, սպասվում է 970 մլն դրամի, եւ 164 մլն դրամի մրցութային փուլերում գտնվող գնումներն են:

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել