Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․05․20 (թարմացվող)
21:15 - 21 մայիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․05․20 (թարմացվող)

18:45- Նախօրեին ՀՀ թեստավորման ուղարկված 88 փորձանմուշից ստացվել է 34-ի պատասխանը՝ բացասական արդյունքով: Մյուս 54 փորձանմուշի հետազոտության պատասխանների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: [Արցախ/տեղեկատվական շտաբ]


18:20- Նորքի տուն ինտերնատի տարեցներից մեկը կորոնավիրուսի հետևանքով մահացել է։ Ինտերնատի ևս մեկ բնակիչ մահացել է այլ հիվանդությունից։ Մահացած տարեցները օրերս հոսպիտալացվածների թվում են եղել։ Նրանց վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: [աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյան] |Panorama.am|


18։02- Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումն ավարտվել է: Ծրագրի պոտենցիալ շահառու կարող էին հանդիսանալ 6161 սուբյեկտ: մՄայիսի 21-ի դրությամբ աջակցություն ստանալու դիմում են ներկայացրել շահառու համարված սուբյեկտների շուրջ 87.4 %-ը կամ 5387-ը: ՊԵԿ-ն ընթացք  է տվել բոլոր դիմումներին: Ընդհանուր առմամբ փոխանցվել է շուրջ 294 մլն. դրամ: [ՊԵԿ]

 

17։45-  Միացյալ Նահանգները ՀՀ-ին հավելյալ 1 մլն ԱՄՆ դոլար կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Նա նշեց, որ եթե այս հավելյալ միջոցներն ավելացնենք արդեն իսկ նախատեսված նոր աջակցությանը՝ կապված COVID19-ի հետ, ապա Հայաստանին այս մասով աջակցությունը կկազմի 5.4 մլն դոլար: |tert.am|

 

17։31- Եվս երկու շաբաթ, և բարեհաջող արդյունքի դեպքում Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշումը կարվի տեղական արտադրության թեստերով: ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն արդեն արտադրել է թեստերի մի քանի նախատիպեր, որոնք դեռ փորձարկում են անցնում: Այս մասին հայտնեց ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը: Մայիսի 22-ից կամ 23-ից հայ մասնագետները ՊՇՌ մեթոդով ախտորոշող թեստերը փորձարկելու են պացինետների այն նմուշներով, որոնք արդեն իսկ կլինիկական լաբորատոր պայմաններում թեստավորվել են, և դրանց արդյունքը հայտնի է: |armenpress.am|

 

17։16-  Նորքի տուն ինտերնատի՝ իվանդանոցներում գտնվող 14 տարեցներից 11-ի վիճակը կայուն է։ Երեք՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների շրջանում երկու մահ է գրանցվել նախօրեին, մեկը՝ կորոնավիրուսից, մյուսը՝ ոչ։ Այս մասին հայտնեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը: |news.am|

 

17։06- Կոտայքի մարզում հաստատվել էկորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք: Մայիսի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 523 հաստատված դեպքեր, որից առողջացել են 234 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է: [Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան]

 

16։52-  Մայիսի 21-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 309 դեպք, որոնցից 121-ն` առողջացած, 4-ը` մահվան ելքով: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 19 նոր դեպք և 2 առողջացած։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]

 

16։38- ԱԱՏՄ պետի հանձնարարականով` պետի տեղակալ Սուրեն Ամիրյանն ու օգնական Աշոտ Ասատրյանն աշխատանքային այց են կատարել ԱԱՏՄ Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։ Դիտարկվել է Իրանից մուտք գործելու թույլտվություն ունեցող անձանց ջերմաչափման եւ կասկածելի ախտանշանների արտաքին զննման գործընթացը։ [ԱԱՏՄ]

 

16։06- ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան նախաձեռնությամբ իրականացվում է բարեգործական ծրագիր, որի շրջանակներում Հայաստանի 10 մարզերում բնակվող կարիքավոր ընտանիքներ ստացել են շուրջ 13 տոննա սնունդ։ Ծրագրի շրջանակներում Շիրակի մարզին հատկացվել է սննդային 70 փաթեթ, որը տրամադրվել է Հայաստանի կույրերի միավորման «Գյումրու ուսումնա-արտադրական ձեռնարկությանը»։ [Շիրակի մարզպետարան]

 

14։18- Գյումրիում համայնքապատկան նախադպրոցական ուսումնական հաստատություններում 2 400 սանից 13-ն է գնացել մանկապարտեզ: Համայնքապատկան նախադպրոցական ուսումնական հաստատություններում ախտահանման աշխատանքերը կատարված են, և բոլոր մանկապարտեզները պատրաստ են, սակայն գործող համայնքապատկան 24 նախադպրոցական ուսումնական հաստատությունից միայն 7-ում են ծնողները ցանկություն հայտնել երեխաներին ուղարկել մանկապարտեզ:  |armenpress.am|

 

13։42- Փաստացի ծախսը կազմել է մոտ 2.4 մլրդ դրամ, եւ ես սա համարում եմ շատ փոքր թիվ, կատաստրոֆիկ փոքր թիվ նման լայնածավալ միջոցառման համար, որովհետեւ տարբեր գնահատականններով մեր երկրին մինչեւ տարեվերջ անհրաժեշտ է լինելու 300 մլն դոլար։ [Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսի հետ կապված միջոցառումների համար ծախսված գումարի վերաբերյալ] |armtimes.com|

 

12։21- Վարակված է 270 երեխա(մինչև 18 տարեկան), որոնցից երկու երեխա ունի շատ թեթև թոքաբորբ, կյանքին սպառնացող վիճակ  ոչ մեկի մոտ չկա։ Վարակված է 23 հղի, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։   [Արսեն Թորոսյան]

 

11։52- Նորքի տարեցների խնամքի տանը սնունդի տրամադրումն իրականացվում է մասնագիտացված կազմակերպության կողմից, մեկանգամյա տարաների միջոցով, օրը երկու անգամ ամբողջ տարածքն ախտահանվում է: Աղբի տեսակավորումը ևս կատարվում է ըստ անհրաժեշտ ցուցումների: [Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան]

 

11։37- Հավանաբար վաղվանից  մենք հյուրանոցներում կամ հիվանդանոցներում գտնվող թեթև վիճակ ունեցող քաղաքացիներին կուղարկենք տուն , որպեսզի իրանք շարունակեն իրենց ինքնամեկուսացումը, իհարկե բժշկական  որոշակի հսկողության տակ կլինեն տանը՝ առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների կողմից ։ Եվ նաև այն նոր դեպքերը, որոնք կհաստատվեն, բայց չեն ունենա որևէ բուժօգնության կարիք նորից կուղարկվեն տուն։ [Արսեն Թորոսյան]

 

11։29-   Երկեվա դրությամբ ծանր  վիճակում գտնվում է 135 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝  63, արհեստական օդափոխման սարքերին միացված է 15 քաղաքացի։ [Արսեն Թորոսյան]

 

11։20- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ինքնամեկուսացել է․ նախարարությունում եղել են կորոնավիրուսով վարակման դեպքեր։ Բաթոյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, պատասխանը բացասական է եղել։ |armenpress.am|

 

10։42- Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։  Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ընդգծել, որ մենք որևէ ոչ ստույգ ինֆորմացիա չենք փոխանցել հանրությանը։  Պետք է խստագույն  միջոցներ ձեռնարկենք, որպեսզի ստիպված չլինենք գնալ ավելի խիստ միջոցների։ Իրավիճակն ավելի լուրջ է,  քան մենք պատկերացնում ենք։ [Նիկոլ Փաշինյան]

 

10։50-  Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ), 65 (տղամարդ), 90 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]

 

10։37- Թարմացվել է 21.05.2020թ․ ժամը 11։00-ին

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 5606 (+335)
Առողջացածներ - 2581 (+162)
Փաստացի բուժվողներ -2928
Ընդհանուր թեստեր - 45822
Մահվան ելքեր - 70 (+3)
Մահվան ելքեր այլ պատճառով –27 [ԱՆ]

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 21․05․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 20․05․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել